|
Թարգմանչական ծառայություն
Նկարագիր
Մենք իրականացնում ենք թարգմանչական աշխատանքներ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն լեզուներով: Մենք համագործակցում ենք պրոֆեսիոնալ թարգմանիչների հետ, որոնք ընտրվում են ըստ սահմանված չափանիշների և ովքեր անցնում են որակի վերահսկման թեստեր:
Բոլոր թարգմանությունները կատարում են բարձրորակ մասնագետներ, որոնց աշխատանքը վերահսկվում է լեզվի մասնագետների կողմից` օրիգինալ տեքստի բոլոր նրբունությունները պահպանելու նպատակով: Մեր թարգմանիչները մասնագիտացած են գործարար, ֆինանսական, բանկային և օրենսդրական ոլորտներում և լիակատար տիրապետում են այս ոլորտների լեզվին և տերմիններին:
Մենք պահպանում ենք բոլոր փաստաթղթերի խիստ գաղտնիությունը: Մենք հանձն ենք առնում հարգելու մեր հաճախորդներից ստացվող փաստաթղթերի տեղեկատվության գաղտնի բնույթը: Թեև տեղեկատվության գաղտնիությունը առանձին պարտադիր կետով չի նշվում պայմանագրում, սակայն հաճախորդի պահանջով, մենք պատրաստ ենք որոշակի գաղտնիության համաձայնագիր ստորագրել:
Թարգմանությունը կարող է պատրաստվել բոլոր հնարավոր տարբերակներով, թղթի վրա կամ էլեկտրոնային տեսքով (text, image, PDF, և այլ ֆորմատներով): Թարգմանված տարբերակում կպահպանվի օրիգինալ փաստաթղթի ֆորմատը: Թարգմանված փաստաթուղթը կվերադարձվի ձեր նախընտրած ֆորմատով և եղանակով:
Ձեր փաստաթղթերում օգտագործվող լեզուն ձեր ընկերության պրոֆեսիոնալ մոտեցման արտացոլումն է: Մենք երաշխավորում ենք, որ ձեր փաստաթղթերը նույնչափ հարգանք կներշնչեն, որքան ձեր ընկերությունը:
Վճարը
Կորպորատիվ հաճախորդների հետ կնքված խոշոր ծրագրերի համար 1800 նիշից բաղկացած մեկ էջի արժեքն է 5000 ՀՀ դրամ (առանց ինտերվալների): 100 էջը չգերազանցող փաստաթղթերի արժեքը կկազմի 6000 ՀՀ դրամ մեկ էջի համար: Երկու դեպքում էլ արժեքը չի ներառում ԱԱՀ-ն:
Ծրագրի իրականացումը
- Թարգմանության տրվող փաստաթղթի վերլուծություն
- Ծրագրի քննարկում հաճախորդի հետ
- նի և պայամանագրի համաձայնեցում
- Աշխատանքի կատարում հաճախորդի նախընտրած տերմինների և նախապես թարգմանված փաստաթղթերի օգտագործմամբ
- Վերջնական ուղղումներ և ստուգում
- Թարգմանված փաստաթղթի հանձնում
|